Թբիլիսիի ոստիկանությունը 3000 լարիով տուգանել է վրացաշվեդական And Then We Danced (Իսկ հետո Մենք Պարեցինք) ֆիլմի գլխավոր դերակատար Բաչի Վալիշվիլիին՝ պրոուկրաինական ցույցին մասնակցելու համար, հաղորդում է OC Media-ն։ Ցույցի ընթացքում ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 15 հոգի, այդ թվում Վալիշվիլին։
Ցույցը, որը կազմակերպվել էր Shame ակտիվիստական խմբի կողմից, տեղի էր ունեցել մարտի 8-ին։ Խմբի պնդմամբ՝ ձերբակալությունները սկսվել են ցույցերի ավարտից հետո։
Ակցիան սկսվել էր Ռուսթավելու պողոտայից, որտեղից ցուցարարները հասել էին երկրի խորհրդարանի շենքի մոտ, բացել ուկրաինական հսկայական դրոշ և սկսել զուգարանի թուղթ շպրտել շենքը պաշտպանող ոստիկանների վրա։
Protesters in Tbilisi are throwing toilet paper at the Georgian Government Chancellery to protest the authorities’ lack of action on the war in Ukraine.
Read the latest on the anger at home and in Kyiv over Georgia’s stance: https://t.co/6YqJFmfWFP pic.twitter.com/W04tLeHmNL
— OC Media (@OCMediaorg) March 7, 2022
Shame-ի անդամների պնդմամբ՝ ձերբակալվել են խմբի մի շարք անդամներ։ Ոստիկանությունն առգրավել է նաև ցուցարարների պաստառները։ Բողոքի ցույց նույն օրը տեղի է ունեցել նաև Բաթումիում։
Նուն օրն ավելի վաղ ձերբակալվել էին նաև ընդդիմադիր Droa կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիային և ևս 2 կուսակցի։ Վերջիններս կառավարության դիմաց կետչուպ ու բրինձ էին շպրտել, որոնք ներմուծվում են Ռուսաստանից։
Մարտի 8-ի ցույցը թվով 12-րդ բողոքի ակցիան էր Վրաստանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Ցուցարարները պահանջում են, որ երկրում հարաբերականորեն պրոռուսական համարվող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա։ Պահանջների թվում են նաև Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի վիզային ռեժիմի հաստատումը, Վրաստանի օդային տարածքի փակումը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես նաև Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Մոսկվայի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներին, քանի որ դա «կհակասի երկրի շահերին»։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի նախագահ Պուտինը սա փաթեթավորում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», իսկ Росомнадзор-ը՝ պարտադրում ռուսական բոլոր ԶԼՄ-ներին ջնջել հրապարակումները, որոնցում փետրվարի 24-ին սկսված սկսված պատերազմն անվանվում է «պատերազմ»։ Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ռմբա-, հրետա- կամ հրթիռակոծվում են Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր (և ոչ միայն) քաղաքներն ու բնակավայրերը։