Home / Ազգային ժողով / Էլեկտրական ցանցերը փորձում են հանել ըմբոստ միլիարդատերի գրպանից

Էլեկտրական ցանցերը փորձում են հանել ըմբոստ միլիարդատերի գրպանից

ԱԺ-ն արտահերթ ու արագ քննարկումով ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով Հայկական էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) կազգայնացվեն առանց խափանելու էլեկտրաբաշխիչ ցանցի բնականոն աշխատանքը։

Նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 65, դեմ՝ 27 պատգամավոր։ Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ էներգետիկ ենթակառուցվածքները ոչ պատշաճ կառավարելու դեպքում պետությունը կկարողանա լծակներ կիրառել լիցենզիա ստացած մասնավոր ընկերության դեմ, այդ թվում՝ փոխել նրա կանոնադրությունը, ղեկավար կազմը և նշանակել ժամանակավոր կառավարիչ, վճարել նրան՝ ընկերության հաշվին։ Ըստ Կառավարության՝ հարցը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում, այլ կարևոր այլ ենթակառուցվածքներում պետության հսկողության մեծացմանը։

Օրենքի փաթեթին դեմ են ընդդիմադիր պատգամավորները։ Ըստ նրանց՝ սա ՀԷՑ-ը մասնավորից «խլելու», ՀէՑ-ը կառավարող «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու համար է։

Ըստ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի՝ իրենք նախկինում մասնավորին հանձնված ՀԷՑ-ը ընդամենը վերադարձնում են․

«Լինելու է պետականացում։ ԶՊՄԿ-ի 24 տոկոսի ժամանակ էիք ասում «խլել» այն դեպքում, երբ դա ձեզ է վերադարձվել: Խլվել է այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը. խլվել է «ՀայՌուսգազարդը» ժամանակին, խլվել է վերջին 20 տոկոսը ժամանակին, երկաթուղիները, ՀԷՑ-ը ժամանակին՝ 2002-ին մասնավորեցվելու ժամանակ: Այդ ժամանակ ձեզնից, մեզանից խլել են ՀԷՑ-ը և տվել մասնավորին, ու այնքան վատ է կառավարվել այն ժամանակին, որ 2015-ին ՀԷՑ-ը կանգնեց ճգնաժամի առաջ ու հանձնվեց ներկա սեփականատերերին»:

Հիշեցնենք, որ մինչև 2015 թվականը ՀԷՑ-ի կառավարիչն էր «ИНТЕР РАО ЕЭС» ռուսական ընկերությունը։ Սակագնի բարձրացման դեմ ցույցերից հետո ՀԷՑ-ը հանձնվեց հայ օլիգախ Սամվել Կարատեյանի կառավարմանը։

Ընդդիմադիրները ՀԷՑ-ի ազգայանցմանը դեմ են նաև գեոպոլիտիկ պատճառաբանություններով։ Այդ մասին բաց խոսեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Էս քայլերով փորձվում ա հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի վաղը մյուս օրը մենք շրջվենք դեպի Արևմուտք, Ռուսաստանի հետ խռովելով։ Իսկ Արևմուտը սկսվում է Թուրքիայից (..) Կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»։

Դահլիճում սա հարուցել է վանկարկումներ՝ «ամո՛թ, ամո՛թ»։ Քաշքշուկից հետո Աղազարյանը դուրս է հրավիրվել դահլիճից։

Տնտեսական մրցակցության հանձնաժողոի նախագահ Բաբկեն Թունյանը, ամփոփելով երկօրյա քննարկումներն, ընդդիմության գերակտիվ մասնակցույթունը կապել է ռուսաստանյան միլլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ։ «21 թվականից այս կողմ չեն եղել նախագծեր, որոնց ընդդիմադիրները այսքան բուռն կմասնակցեն»։

ԱԺ-ում քննարկմանը զուգահեռ Սամվել Կարապետյանի ընտանիքը դիմել է արբիտրաժային դատարան և սպառնում է, որ էլեկտրականությունը անպայման կթանկանա, եթե ՀԷՑ-ը պետականացվի. ՀԷՑ-ը Կարապետյանը պահում էր իր «գրպանից» բարեգործություն անելով, հայտարարել է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը։

Հունիսի 18-ին Տաշիր Գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել և ապա կալանավորվել է երկու ամսով՝ իշխանությունը զավթելուն ուղված հայտարարություններ անելու մեղադրանքով։ Քրեական գործի պատճառը հունիսի 17-ին news.am-ի հրապարակած տեսանյութն է, որտեղ Կարապետյանը, պաշտպանելով եկեղեցականներին, ասել է. «..Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։