Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն սահմանապահների և սահմանը խախտելու փորձ կատարած թմրավաճառների միջև, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Ըստ ադրբեջանական կողմի, թմրավաճառները փորձել են հատել Ջաբրայիլի շրջանի «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության գոտին՝ կրակ արձակելով սահմանապահների վրա։
Փոխհրաձգության արդյունքում սպանվել է Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային, մյուս 5 սահմանախախտները դիմել են փախուստի։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ավելի քան 32 կգ թմրանյութ։
Ավելի ուշ անօդաչու թռչող սարքի օգնությամբ հայտնաբերվել և կալանավորվել է փախուստի դիմած ևս մեկ Իրանի քաղաքացի։
Իրանական կողմը դեռևս չի արձագանքել։