«Կինդեր» շոկոլադների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Պատճառը եվրոպական մի շարք երկրներում շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերն են։
«Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից), իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության», – ասված է հաղորդագրության մեջ։