24-ամյա տղամարդը մեղադրվում է 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ մայիսի 22-ին Երևանի համակարգչային խաղերի ակումբներից մեկում տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել ակումբ այցելած 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (Անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։