Home / Հայաստան / Ցավոք, մեր հակառակորդը պետությունն էր

Ցավոք, մեր հակառակորդը պետությունն էր

Հրանտ Դինք․ Հոս և հիմա
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ), 7․5-30․7

(ենթագրերը՝ Հրանտ Դինքի հարցազրույցներից, բանախոսություններից և հոդվածներից)

— Վաղուց եկել է բոլորին սեփական անխղճության հետ երես առ երես թողնելու ժամանակը։

— Ինձ համար դժվար է հանդուրժել, որ իմ անցյալի կամ ներկայի խնդիրները շահարկվում են Եվրոպաներում և Ամերիկաներում։ Այդ համբույրների հետևում ես որոշակի ոտնձգություն, որոշակի բռնություն եմ նկատում։

Ակօսը դուրս էր եկել համայնքային թերթի կարգավիճակից։

— Ես մտածեցի՝ ավելի լավ է այս դանակի սայրին կանգնած մնամ։ Ինձ համար ամենաապահով տեղն է։

— Թող ոչ մեկն ինձ չասի Սփյուռք։ Ես ապրում եմ հողերում, որտեղ 3000 տարի շարունակ ապրել են իմ նախնիները։

— 1980թ․ սեպտեմբերի 12-ից անմիջապես հետո [ռազմական հեղաշրջման օրերին] մարդկանց սկսեցին իրենց տներից մեկ առ մեկ հավաքել։ Ում հասնում՝ բռնում, ուր հասնում՝ տանում էին․․․

— Ուղիղ 8 օր է՝ ինձ ու եղբորս առել, տարել էին։ ․․․Զինվորներն անվերջ ստիպում էին մեզ քայլերգ երգել, որ չթողնեն՝ քնենք։ ․․․Կարո՞ղ եք պատկերացնել․ նրանք իբրև թե ուզում էին մեզ հայրենասիրություն սովորեցնել, դրա համար զուգարանում փակած՝ «Անկախության քայլերգն» էին եգել տալիս․․․

— Մենք՝ Թուրքիայում ապրող հայերս, տարբերվում ենք Սփյուռքից․ մենք չենք ապրում նույն տրավման։

— Ես դիասպորա չեմ։

— Այնպես չէ, որ Թուրքիայում միայն փոքրամասնություններն են, որ ունեն իրավունքների հետ կապված խնդիրներ։ Խնդիրներ ունեն նաև մեծամասնությունները․․․

— Ես երբեք մեր հարցերի շուրջ չեմ խոսում միջազգային իրավունքի կամ օտար այլ բառապաշարով։

— Ֆրանսիայում 400 հայի մատների վրա կխաղացնեն․ ընտրությունների ժամանակն է․․․ Այս ամենը չտեսնող հայը չի զգում՝ ինչպես են իրեն օգտագործում իմպերիալիզմի, էքսպանսիոնիզմի, կապիտալիզմի տգեղ ճիրաններում։

— Հայկական հարցի կամ այս կամ այն հարցի լուծումը այլևս չպետք է թողնել այս երկու ժողովուրդների ֆանատիկներին․․․

— Նրանց պարանոյան և մեր տրավման․․․

— [Գերագույն դատարանի] արդարացման մի վճռի հիմնավորման մեջ գրված էր․ «Թուրքիայում այլևս սադրանքի ենթարկվելու համար բավականաչափ հայեր չկան»։

— Մի կարծեք, որ ես ձեր առջև իբրև հայ եմ խոսում։ Ես Թուրքիայի քաղաքացի եմ և այս պահին փորձում եմ արտահայտվել՝ այդ գիտակցումից ելնելով։ Այո, կան բաներ, որոնցից մենք վախենալու ենք և որոնցից մենք վախենում ենք։

— Իմ կողմից քվե ստացած այս մարդիկ խորհրդարանի ամբիոնից ինձ պես քաղաքացիների մասին խոսում են իբրև օտարի․․․ Սա ուղղակի անհնար է հանդուրժել։

— Հասարակության և ո՛չ մի հատված մինչ օրս ազնիվ չի գործել։ Խնդրում եմ այստեղ ներառել նաև ձախականներին։ ․․․Ես Նազըմ Հիքմեթի համար խենաթանում եմ՝ այն Նազըմի, որ Թուրքիայում այս մասին ձայն չէր հանում, բայց երբ գնաց Սովետական Միություն, նրա ամենամոտ ընկերները հայերն էին։ ․․․Նա ամեն ինչ իմացել է, բայց մեկ տող անգամ չի գրել։

— Ցավոք, մեր համայնքը Թուրքիայի փոքրիկ կրկնօրինակն է։

— Օրերից մի օր մեր ձեռքը դատական մի թուղթ խցկեցին․ «Դուք՝ փոքրամասնությունների հաստատություններդ, անշարժ գույք գնելու իրավունք չունեք․․․»։ Չնայած մեր հնգամյա պայքարին, մենք պարտվեցինք։ Ցավոք, մեր հակառակորդը պետույթունն էր։

— Ես այս երկրում անվտանգության խնդիր եմ։ Ես անվտանգության դասագրքում դասի թեմա եմ։

— Զզվել եմ թե՛ որոշների «մեր հայեր» շողոքորթ խոսքից, թե՛ ուրիշների՝ «մեր միջի դավաճաններ» սադրիչ ձևակերպումից։ Հոգնել եմ և՛ հալածանքներից, և՛ գրկախառնություններից, որոնցից քիչ է մնում՝ խեղդվես։

— Հայկական ինքնության մեջ «թուրք»-ից ազատագրվելուց հետո առաջացած դատարկությունը կարող է լցնել ավելի կենսական մի երևույթ, որը հենց ինքը՝ անկախ Հայաստան պետության գոյությունն է։

— Բռնությունը անընդհատ արտադրվում է, իսկ արտադրվող ապրանքը պահանջում է սպառում։

— Չեմ կարող ասել, թե չեմ վախենում։ ․․․Բայց ես չեմ պատրաստվում երկիրս թողնել և փախչել։ Ես սովոր եմ այսպես ապրելուն։ Սրանից հետո մի քիչ ավելի վախենալով կապրեմ․․․ Այդքան բան։