Բեռլինում 29-ամյա տղամարդը մեքենան քշել է ամբոխի վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 5-ը՝ ծանր վիրավորվել, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ըստ իրավապահ մարմինների՝ վարորդը Բեռլինի բնակիչ գերմանահայ է, ով վրաերթի է ենթարկել անցորդներին, ավտոմեքենայով մխրճվել խանութի պատուհանի մեջ, այնուհետև բերման ենթարկվել անցորդների կողմից ու հանձնվել ուժայիններին։
Առայժմ չի հստակեցվում` արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, թե դիտավորյալ արարք։
Դեպքը տեղի է ունեցել Շարլոտենբուրգ թաղամասում, որը հայտնի է որպես զբոսաշրջային ու շոփինգի վայր։ Սա այն նույն վայրն է, որտեղ 2016 թ․-ի դեկտեմբերի 19-ին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին, ինչի հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 55-ը վիրավորվել էին։