Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից, 1986թ․֊ին ծնված Մաշալլահ Մանաֆովը ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ տարածաշրջանի գործադիր իշխանության գրասենյակ այցելելուց հետո, հայտնում է Oxu.Az-ը։
Հաղորդվում է, որ Մանաֆովն ինքնասպանություն է գործել ֆինանսական դժվարությունների և Սաբիրաբադի շրջանի գործադիր գրասենյակի կողմից իրեն աշխատանքով չապահովելու պատճառով։
Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի վետերանները ինքնասպանություն են գործում։ Տարեսկզբից ադրբեջանական մամուլը հայտնել է ինքնասպանություն գործած առնվազն 3 զինվորականների մասին։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի վետերանները պարբերաբար բողոքում են սոցիալական վատ պայմաններից՝ դուրս գալով բողոքի ակցիաների։ Ցուցարարները հայտարարում են, որ Պաշտպանության նախարարությունը վետերանի կարգավիճակ չի տրամադրում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներին, ինչը նրանց զրկում է նպաստ ստանալու իրավունքից։