Հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժա գյուղի դիրքերում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող էր զոհվել։ Պաշտպանության նախարարությունը լրագրողների հարցմանն ի պատասխան հաստատել էր տեղեկությունը և խոստացել, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։
Առ այժմ որևէ պաշտոնական տեղեկություն կամ պարզաբանում չի հրապարակվել։
News.am-ը ավելի վաղ գրել էր, որ զոհված զինծառայողը 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանն է՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ, ով զորակոչվել էր շուրջ մեկ տարի առաջ:
«Դիրքում եղել է 7 հոգի, հակառակորդը կրակահերթ է սկսել, ինչի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը։ Կրակահերթը տևել է մոտ երկու ժամ, հետո իրավիճակը կայունացել է։ Այս պահին կրակոցներ չկան», – հղվելով իր աղբյուրին՝ գրում է «Հետքը»։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հեռախոսազանգերին չեն պատասխանում։