«Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում առավոտյան 9։07-ին հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
«Յունիբանկից» տեղեկացրել են, որ մահացածը մասնաճյուղում մաքրման ծառայություններ իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանն է:
Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակի հիվանդանոց․ նրանցից մեկն այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
ԱԻՆ-ից նշում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին, նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:
Պատճառների մասին ոչինչ հայտնի չէ․ «Յունիբանկից» խոստանում են, որ տեղի ունեցածի հանգամանքները կներկայացվեն փորձագիտական եզրակացությունից հետո։
թարմացում․ — 13։25 Նախնական տվյալներով՝ «Յունիբանկում» պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, հայտնել է Քննչական կոմիտեն։