Home / Հայաստան / Հարբած վիճակում մեքենա վարող դատախազին բռնելն «ապօրինի» է

Հարբած վիճակում մեքենա վարող դատախազին բռնելն «ապօրինի» է

«Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Դատախազ Պետրոսյանը, սակայն, դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է», – գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

Մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել է «ապօրինի»:

«Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից», – գրել է Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ դատախազ Էդգար Պետրոսյանը ԲՀԿ նախկին պատգամավոր, «ավանդական արժեքների» պաշտպան Գևորգ Պետրոսյանի եղբայրն է։