Շոտլանդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ օրինականացրել է անվճար տամպոններն ու միջադիրները։
Շոտլանդիայում ուժի մեջ է մտել դեռևս 2020թ․-ին ընդունված անվճար կանացի հիգիենայի պարագաների մասին օրինագիծը։ Այսուհետ, երկրի քաղաքապետարանները և ուսումնական հաստատությունները կապահովեն դաշտանի ընթացքում անհրաժեշտ պարագաների հասանելիությունը կարիքն ունեցող բոլոր անձանց համար։
Ընդ որում, փաստաթղթում նշված է՝ միջադիրները և տամպոնները պետք է տրամադրվեն համապատասխան միջավայրում, որ դրանք ստացողների ինքնասիրությանը որևէ վնաս չհասցվի։
Օրինագծի հեղինակը Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մոնիկա Լենոնը։ Օրենքն ընդունելու համար գլխավոր փաստարկ է հանդիսացել այսպես կոչված «մենստրուալ աղքատության» դեմ պայքարը․ միջինում 5 օր տևողությամբ դաշտանի ծախսերը ամսեկան կարող են հասնել մինչև 10 դոլարի։ Արդյունքում՝ կանայք ֆինանսական պատճառներով չեն կարողանում համապատասխան հիգիենայի պարագաներ գնել դաշտանի ժամանակ։
Young Scot և Hey Girls միջազգային բարեգործական կազմակերպությունների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կանանց և աղջիկների շուրջ 10%-ը չեն կարողանում տամպոններ և միջադիրներ գնել։