Home / Առողջապահություն / Մենթերը ծեծել և բռնաբարել են պոետ Արտյոմ Կամարդինին

Մենթերը ծեծել և բռնաբարել են պոետ Արտյոմ Կամարդինին

Սպանի՛ր ինձ, աշխարհազորական։
Մենթերը քեզ հրացան կգնեն բյուջեի փողերից:
Սպանի՛ր ինձ, աշխարհազորական։
Դարձի՛ր աջ ձեռքը դատաստանի:
Ես մարդ չեմ՝ երակներիս մեջ կեղտ է հոսում:
Սպանի՛ր ինձ, աշխարհազորական։
Եղիր մտրակը Աստծո։
Կամ պատրիոտ չեմ ես, կամ քիթումռութս է ծուռ․
Առիթն ինչի՞դ է պետք՝ սիքտիր արա, պետք չէ՛։
Սպանի՛ր ինձ, աշխարհազորական։
Սպանի՛ր ինձ,
Դե՛։
Դու գիտես արյան համը արդեն։
Տեսել ես՝ ինչպես են եղբայրական ժողովրդի համար
Մարտական եղբայրները եղբայրական գերեզմաններ փորում։
Միացրու ԹիՎին, ու քեզ կտանի,
Ինքնատիրապետմամբ դու երբեք աչքի չես ընկել՝
ուրիշ ուժեղ կողմեր ունես։
Սպանի՛ր ինձ, կամավորական։
Կրակիր սպիտակ ագռավներին։
Խաչված մանչի համար վրեժդ լուծիր։
Փրկիր ինձնից Հայրենիքը։
Դարձի՛ր հերոս։
Սպանի՛ր ինձ, կամավորական։
Քո նախագահը քեզնից շատ գոհ կլինի։
Ինձ կտոր-կտոր արա,
Ցեխը կոխի՛ր։
Բացվել են բողբոջները Ռուսաց Գարնան։
Մի տատանվիր՝ սպանի՛ր ինձ, տականք։
Դու դա այդքան շատ ես ուզում․․․

Քանի կռվում էիր Դոնբասի համար,
Ես շինում* էի աղջիկներիդ,
Եվ սփայս վաճառում երեքամյա որդուդ։

Արտյոմ Կամարդին
2015 թվական

Գիշերը ռուսաստանցի ոստիկանները ներխուժել են պոետ Արտյոմ Կամարդինի բնակարան՝ ծեծել և բռնաբարել նրան։ Ծեծի են ենթարկվել նաև Կամարդինի սենյակակիցները՝ Ալեքսանդրա Պոպովան և Ալեքսանդր Մենյուկովը։

«Շտապօգնության աշխատակիցների խոսքով, [Արտյոմին] գիշերը ուզում էին տեղափոխել հիվանդանոց, բայց առավոտյան հայտնի դարձավ, որ նա մեկուսարանում է։ Քննիչն ասաց, իբր ուղեղի ցնցումը չի հաստատվել», – «Նովայա գազետային» ասել է Կամարդինի փաստաբանը՝ Լեոնիդ Սոլովյովը։

Շտապօգնության բժիշկները (փաստաբանի ներկայությամբ) Կամարդինի մոտ գլխուղեղի ցնցում, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի սալջարդներ, դեմքի բազմաթիվ վնասվածքներ էին ախտորոշել․ համապատասխան բժշկական տեղեկանքները փաստաբանը ներկայացրել է նաև խմբագրությանը։

Արտյոմին հոսպիտալացնելուց, այնուամենայնիվ, հրաժարվել են․ ծեծված և բռնաբարված վիճակում նա տեղափոխվել է ոստիկանություն։

Փաստաբանի խոսքով, ոստիկանները նախօրեին եկել են Կամարդինի, Պոպովայի և Մենյուկովի բնակարան։ Փաստաբանի մուտքը արգելվել է․ ասել են, թե իբր «տարածքի զննություն» են իրականացնում։

Ուժայինները ծեծել են Կամարդինին և բռնաբարել նրան գանտելով։ Բռնաբարությունը տեսանկարահանվել է, տեսանյութը ոստիկանները ցույց են տվել Պոպովային՝ Կամարդինի ընկերուհուն։

Ավելի ուշ բանաստեղծին ստիպել են տեսախցիկի առաջ ներողություն խնդրել «Փառք Կիևյան Ռուսիային, Նովոռոսիա՝ ծծիր» («Слава Киевской Руси, Новороссия — соси») բառերի համար․ «ներողության» տեսանյութը տարածվում է մենթերի տակ աշխատող տելեգրամ-ալիքներով։

Արտյոմ Կամարդինի վրա քրեական գործ են կարում ատելություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով։ Նույն հոդվածով է անցնում նաև Նիկոլայ Դայնեկոն՝ «Մայակովսկի ընթերցումներին» մասնակցող պոետներից ևս մեկը։ Նա ձերբակալվել է 48 ժամով։ Նույն հոդվածով է անցնում նաև բանաստեղծ Եգոր Շտովբան։

Մոսկվայում՝ Վլադիմիր Մայակովսկու արձանի մոտ, 2009 թվականից ի վեր ապրիլից մինչև հոկտեմբեր՝ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, հավաքվում են երիտասարդ պոետները՝ սեփական և այլոց բանաստեղծությունները ընթերցելու համար։ Հարթակը հայտնի է հատկապես ազատ ձևաչափի շնորհիվ․ գրաքննություն չկա, հերթը ինքնակազմակերպ է, ընթերցելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները։

Պարբերաբար «Մայակովսկի ընթերցումներով» հետաքրքրվում էին նաև ուժային կառույցները․ ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ էին գալիս, հրապարակը փակում էին «շինաշխատանքների» համար և այլն։ Ընթերցումները, այնուամենայնիվ, շարունակվում էին։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին «Մայակովսկի ընթերցումները» հայտարարվեցին «հակամոբիլիզացիոն»։

Բանաստեղծությունը գրվել է 2015-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո

* Բանաստեղծության թարգմանության նախավերջին տողում «քունվրտվել» բառը փոխարինվել է «շինել» բառով։