Home / Հայաստան / 17.6 մլրդ դրամ՝ մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին նպաստ տալու համար

17.6 մլրդ դրամ՝ մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին նպաստ տալու համար

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել նախագիծին, որով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից:

Օրենքը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողների դեպքում՝ նաև եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողների դեպքում` նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Նախագծի հեղինակի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքերով, օրենսդրական նախաձեռնությունը միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն:

Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ: