Ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռը ընկել է Կրասնոդարի Եյսկ քաղաքի բնակելի շենքերից մեկի բակում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա։
Ականատեսների խոսքերով՝ վառվում են Կոմունիստիչեսկայա փողոցի 20/1 շենքի 1-ինից 9-րդ հարկերը։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ առնվազն 15 բնակարան է տուժել ավիավթարի հետևանքով։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Տելեգրամ ալիքները, այնուամենայնիվ, պնդում են, որ ինքնաթիռը թռչում էր զինամթերքի լիակազմ բեռով։
Ըստ ՌԴ ՊՆ-ի վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը։ Անձնակազմին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։
Հրդեհին վերագրվել է բարդության չորրորդ աստիճան։
Եյսկը մոտ է գտնվում Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի քաղաքին։