Արդեն տեւական ժամանակ է ինչ Զառա Սահակյանի Բրյուսովի 9 հասցեում գտնվող տան եւ հարակից տարածքի հետ կապված առաջանում են խնդիրներ, որոնք նա փորձում է լուծել դատական ճանապարհով։ «Հրավար» ՍՊԸ-ն, որը նախկին կոշիկի ֆաբրիկայի շենքը Space Noah բիզնես կենտրոնի է վերածել, օգտագործելով տրակտոր եւ ապամոնտաժման սարքավորումներ, ներխուժել է Զառա Սահակյանի ընտանիքի կողմից տարիներ շարունակ տիրապետվող տարածք՝ քանդելով ցանկապատն ու արմատախիլ անելով բակի ծառերը։ Այդ տարածքի սեփականության իրավունքի համար կինը դիմել է դատարան եւ այժմ գործը դեռեւս ընթացքում է։ Ապօրինությունների շղթան սկսվել է տարիներ առաջ՝ Երևանի քաղաքապետարանի և/կամ կադաստրի որոշումներից։ Մանրամասները՝ տեսանյութում։