«Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնում բռնությունների, նվաստացումների, ինքնավնասումների և ինքնասպանության փորձերի մասին դիտորդների ահազանգին նախարարությունը պատշաճ չի արձագանքել։ Առ այսօր քրեական գործընթաց չի նախաձեռնվել։ Նախարարի հրամանով ստեղծված դիտորդական խմբին փորձում են զսպել «դատի տալու» սպառնալիքով։
Տեղեկություններ կան, որ «Զատիկի» տնօրինությունը ճնշումներ է գործադրում կենտրոնում պահվող երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, որ այլևս ոչինչ չպատմեն։
Մարտի վերջին «Զատիկ» կատարած այցի և հետագա իրադարձությունների շուրջ Epress.am-ը զրուցել է իրավապաշտպան, Խնամքի հաստատությունների դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանի հետ։
Տե՛ս՝ Երևանյան գիշերօթիկի սարսափները