Home / Հայաստան / ԼՂՀ-ը պրծավ

ԼՂՀ-ը պրծավ

«Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են Ղարաբաղի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Ըստ հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում տեղահանված, Հայաստան տեղափոխված մարդիկ, ծանոթանալու են Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (կամ վերադառնալու) հնարավորության վերաբերյալ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։ Բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում՝ այն հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական հարձակումից մեկ օր անց, Ստեփանակերտը ստորագրեց ամբողջական կապիտուլյացիայի հայտարարությունը։ Ռուսական միջնորդությամբ բավարարվեցին Ադրբեջանի բոլոր պահանջները՝ պաշտպանության բանակի լուծարում և զինաթափում, ղարաբաղյան պետական ինստիտուտների լուծարում, «Հայաստանի զինված ուժերի մնացորդների դուրսբերում» (այն պարագայում, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը արդեն ամիսներ շարունակ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում հայկական բանակ չկա՛), բանակցություններ Եվլախում՝ վերաինտեգրացման շուրջ։ 

տե՛ս

Սա՛ էր կապիտուլյացիան

Հաղորդում հանցագործության մասին. Սամվել Բաբայանի տված անունները