Home / Հայաստան / Ոստիկանը ծխախոտը բերանին կանխեց բենզինով ինքնահրկիզման փորձը

Ոստիկանը ծխախոտը բերանին կանխեց բենզինով ինքնահրկիզման փորձը

Առավոտյան կառավարության շենքի առաջ տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել։

Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է նա բենզին լցնում իր վրա և գրպանից հանում կրակայրիչը։ Նրան առաջին օգնության է հասնում ոստիկանության փոխգնդապետը՝ ծխախոտը բերանին, և կանխում ինքնասպանությունը։ Բարեբախտաբար ծխախոտից բռնկում չեղած, թեև տղամարդը շշով բենզինը լցրել էր նաև ոստիկանի վրա։

Կարճ ժամանակ անց փոխգնդապետին միացան նաև ոստիկանության և անվտանգության ծառայության մյուս աշխատակիցները։

Տղամարդը փաստաթղթեր ուներ ձեռքին, մինչ այդ ասում էր՝ ուզում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնել դրանք, պնդում էր, որ «ամբողջ աշխարհի փրկության ծրագիրն ունի իր ձեռքում», քանի «ամբողջ երկրագնդի էներգետիկն է»: Ըստ նրա, «մի մարդ իրականցնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր, և դա Փաշինյանը չի»:

Դեպքից հետո տղամարդուն բերման են ենթարկել։ Նա պահանջում էր իրեն 6-րդ վարչություն տանել։

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի