Վրաստանի հավաքականը առաջին անգամ պատմության մեջ կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը։ Այդ իրավունքը մարզիկները վաստակեցին նախօրեին Թբիլիսիում՝ լրացուցիչ ժամանակում պենալներով 4։2 հաշվով հաղթելով Հունաստանի թիմին։ Հիմնական ժամանակը ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0։
F խմբում Վրաստանը կմրցի Թուրքիայի, Պորտուգալիայի և Չեխիայի հետ։
Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը առաջին մեծ ֆուտբոլային մրցաշարն է Վրաստանի համար Սովետական Միության փլուզումից հետո։ Վրացական թիմի մարզիչն է Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Վիլի Սանյոլն է, որը հանդես է եկել նաև Սենտ Էտիեն, Մոնակո և Բավարիա ակումբներում։
Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Բերլինի, Դորտմունդի, Դյուսելդորֆի, Գելզենկիրխենի, Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Քյոլնի, Լայպցիգի, Մյունխենի և Շտուտգարտի ստադիոններում։