Ապրիլի 22-ին Ազգային ժողովի դարպասների դիմաց դատում էին Նիկոլ Փաշինյանին։
Ակցիան նախաձեռնել էին բուդիստական «Տիբեթ» կենտրոնի ղեկավար, «Նոր Հայաստան» կազմակերպության հիմնադիր Էլեոնորա Մանանդյանը, նախկին հաղորդավարուհի, բանաստեղծուհի, խոհարար Սոնիա Թաշչյանը և նրանց համախոհները՝ մոտ 20 հոգի։ Նրանք դժվարանում էին փնջավորել Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, և ստիպված առանձնացրել էին դրանցից միայն 29-ը՝ հողատվություն, դավաճանություն, կոլաբորացիոնիզմ, հայրենադավություն, հայաթափություն և այլն։ Մեղադրանքների շարքերը համալրել էին նաև ջրազրկումը, օտարերկրացիների ներհոսքը, ոստիկանության այլասերումը, նվիրյալ հայրենասերների բանտարկումը։ Մասնակիցներն առաջարկում էին կալանավորել վարչապետին և պատժել 500 տարվա բանտարկությամբ՝ «այս և հաջորդ կյանքերում»։
Բեմականացված դատից առաջ և հետո երաժշտական ծրագիր էր․ հայտնի երգերը նոր՝ քաղաքական մեկնություն էին ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում․