Ներքին գործերի նախարարությունը՝ վարորդներին․
«Պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Պահպանե՛լ տարածություն դիմացի մեքենայից:
Կտրուկ չարգելակե՛լ կամ փոխել արագությունը:
Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
Պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից»։