Սոդոմն ընդդեմ սուրբ Ֆրանցիսկոսի. Քրիստոնեության տնտեսական հարացույցը
Այն, որ քրիստոնեությունը կյանքն իր ամբողջության մեջ էր դիտարկում, ընդ որում` կարգավորված և կազմակերպված, նշանակում է, որ կենսագործունեության բոլոր ձևերը պետք է կանոնակարգվեին տրամաբանական և լիակատար եղանակով` համեմատելի Աշխարհիկ քաղաքի օրենքների՝ հռոմեական իրավունքի հետ:
Բողոքի ցույց Բաքվում․ փախստականները բնակարաններ են պահանջում
Մի խումբ բռնի գաղթականներ երեկ Բաքվում բողոքի ակցիա են իրականացրել՝ բնակարանների, բարեկարգ կացարանների տրամադրման պահանջով։ Պետական պաշտոնյաները խոստացել են մինչև տարվա վերջ բնակարանով ապահովել 3700 փախստականի, հաղորդում է «Կավկազսկիյ ուզելը»։ Ցույցի մասնակիցները բողոքել են Քարադաղի շրջանում իրենց բնակության համար տրամադրված հանրակացարանի վթարային վիճակից։ Ավելի վաղ իշխանությունները խոստացել էին փախստականների համար կառուցված «Գուբու Պարկ» քաղաքում բնակարան տրամադրել բոլորին։ Չնայած այդ համալիրն արդեն հանձնված է, զինվորական հանրակացարանի բնակիչներն այդտեղ բնակարան չեն ստացել։ «Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, դպրոց չկա, հիվանդանոց չկա, երթուղայիններ չեն անցնում, երեխաները չեն կարողանում դպրոց գնալ», - պատմել են գաղթականները։ Հավաքվածների հետ հանդիպման է դուրս եկել Փախստականների գործով Պետական կոմիտեի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ «Գոբու Պարկ»֊ի բնակարանների քանակը բավարար չէր, և խոստացել, որ ևս 15 ընտանիք բնակարան կստանա նոր կառուցվող «Ումիդ» համալիրում։
«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի մեղադրանքը լրացվել է․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական․․․
Ինքնահրկիզման դեպքից հետո Իրանում կանանց թույլատրեցին մարզադաշտում ֆուտբոլ նայել
Մարզադաշտում կանանց համար հատված էր առանձնացված։ Ստադիոնը նախատեսված է 78000 դիտողների համար, որոնցից 3500-ը՝ կանանց համար։
26 միլիոն դրամանոց «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է»
Ինչո՞վ է հիմնավորվում այս կարգախոսի ընտրությունը։ Արդյո՞ք «օջախն» և «ընտանիքը» Հայաստանում գովազդման կարիք ունեն։
Անգործունակ ճանաչվելուց մինչև որոշումներ կայացնելը․ հոգեկան առողջության հիմնախնդիրները Հայաստանում
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք խոցելի են՝ իրավունքի տեսակետից, և շատ հաճախ ի վիճակի չեն բարձրաձայնել իրենց իրավունքների մասին։ Հոգեկան առողջության համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 10-ին, կայացած լրագրողների հետ հանդիպմանն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Արաքս Մելքոնյանը խոսել է տվյալ անձանց անգործունակ հայտարարելու պրակտիկայի մասին, ինչն, ըստ նրա, վտանգավոր երևույթ է։ «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք անգործունակ են հայտարարվում շատ հաճախ, ինչը վտանգավոր երևույթ է և առաջ է քաշում անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներ։ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ֊ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան, որը բացարձակապես արգելում է գործունակության սահմանափակումը, այդ թվում՝ ծանր հոգեկան առողջության դեպքերում ևս», ֊ նկատել է բանախոսը։ Մելքոնյանը հղում է արել միջազգային ատյաններից մեկի կողմից՝ Հայաստանի վերաբերյալ արված եզրափակիչ դիտարկումների վրա, որտեղ նշվում է
Լիթիումի մարտկոցներ և մշակութային հակասությունների լարվածություն․ Նոբել
Գուդենաֆը կրկնապատկել էր մարտկոցի պոտենցիալն ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել ավելի հզոր աշխատանքի համար...
Թուրքիան կզրկվի ֆիննական զենքից
Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենք խստորեն դատապարտում են Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա։
Եզդիերենի ուսուցչի պակասը մնում է արդիական խնդիր
- Շատ դեպքերում նաև հայ երեխաներն ունեն տարրական գիտելիքների պակաս: Երեխան դպրոց է գնում, չգիտի տառեր, չգիտի թվեր, չի ճանաչում գույները․․․
Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ
- Այս բանկն ուղղակի ճնշում է գործադրում մեր կառավարության վրա, որպեսզի վերջինս որոշում կայացնի հանուն․․․
Բենզինի թանկացումը բազմահազարանոց ցույցեր է հրահրել Էկվադորում
Արժույթի միջազգային հիմնադրամը երկրից պահանջել էր չեղարկել բենզինի սուբսիդիաները, ինչը Էկվադորի ժողովրդի կարևորագույն ձեռքբերումներից է։
Զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք վճարների մասին որոշումն ընդունվել է
2020 թվականից աջակցություն կստանան 1998 թվականից հետո հայրենիքի զոհված զինծառայողների ընտանիքի․․․