2026 թ. հունիս 1, երկուշաբթի
7 տարվա ազատազրկման դատապարտվածի վերաբերյալ Վերաքննիչի խայտառակ վճիռը բեկանվել է

7 տարվա ազատազրկման դատապարտվածի վերաբերյալ Վերաքննիչի խայտառակ վճիռը բեկանվել է

15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից արդարացված, ապա Վերաքննիչի կողմից 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգորցևի վճիռը Վճռաբեկ դատարանը բեկանել է և հետ ուղարկել առաջին ատյանի դատարան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Պաշտպանական կողմը դեռ տեղյակ չէ, թե ինչ ծավալով և ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը բեկանել Վերաքննիչի որոշումը։ 2013 թվականից 2,5 տարի բանտում անցկացնելուց հետո Կարեն Կունգորցևը Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանի կողմից անմեղ ճանաչվեց։ Այդ աննախադեպ որոշումից 1 տարի անց նա կրկին հայտնվեց բանտում։ Ուշագրավ է, որ երիտասարդին ամենաակտիվ պաշտպանողներից է մահացածի հայրը։ Նա պնդում է, որ Կունգորցևը ոչ մի կապ չունի որդու սպանության հետ։ Այսօր Epress.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը նշել է, որ 2017-ին Վերաքննիչ դատարանը մի շարք խախտումներ է թույլ տվել և աբսուրդային որոշում կայացրել։ «Մեկ-երկու խախտում չէ, որ ասեմ՝ հույս ունեմ սրանք է հաշվի առել Վճռաբեկ դատարանը և գործը ուղարկել է առաջին ատյանի դատարան։ Կան բազմաթիվ լուրջ խախտումներ։ Լիահույս եմ, որ բոլոր դրանք ճանաչվել են, քանի որ անհերքելի են դրանք», -ասել է Ֆանյանը։

Մարտի 1-ի գործով բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել

Խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր․․․

Ղարաբաղում զինվոր է մահացել, նախնական վարկածը՝ ինքնասպանություն

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացել է 1996թ. ծնված զինծառայող․․․

Նպաստում էին «ազգի հարատևությանը»․ «Մարտիկ» հիմնադրամի քարոզի և քեֆերի մասին

Նպաստում էին «ազգի հարատևությանը»․ «Մարտիկ» հիմնադրամի քարոզի և քեֆերի մասին

Հիմնադրամի պաշտոնական կայքում առաձին «Քարոզիչներ» անունով բաժին կա։ Այնտեղ Արթուր Աղաբեկյանի կոչի ներքո ներկայացված են հիմնադրամի հիմնական քարոզիչները․..

Հայրենիքի պատանդները

Էթնիկ պատկանելության համար Ադրբեջանից վտարված մարդիկ առաջին իսկ օրերից Հայաստանում բախվեցին զանազան խնդիրների, որոնց մի մասը արդարացվում էր ԽՍՀՄ փլուզմամբ և ղարաբաղյան պատերազմով։ Առօրյա կյանքում հակամոսկովյան զարթոնք ապրող Հայաստանում այդ մարդիկ թիրախավորվում և հալածվում էին ռուսերեն խոսելու և «թուրքերի հետ ապրելու» պատրվակով։ Հետագայում, երբ կայսրությունը դարձավ «դաշնակից», պատերազմը թևակոխեց ատելություն սերմանելու ագրեսիվ փուլ, իշխանության գագաթին հաստատվեց «Արցախի հերոս» Ռոբերտ Քոչարյանը, փախստականների խնդիրները լուծելու համար ռեսուրսների թալանը սկսեց կրել համակարգային բնույթ։ Դրան զուգահեռ ադրբեջանահայերը սկսեցին թիրախավորվել որպես իշխանությունը զավթած ղարաբաղցիների հայրենակիցներ։ Այդ մարդկանց շարունակում են օգտագործել հակաադրբեջանական քարոզում՝ երեսուն տարի շարունակ անտեսելով այդ մարդկանց իրական խնդիրները։ Տեսանյութում Աբովյան քաղաքի հանրակացարանների բնակիչները պատմում են իրենց բնակարանային խնդիրների մասին։ Զրույցի ընթացքում նրանք պարբերաբար հիշատակում են ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանին, նախկին օմբուդսմեն, պատգամավոր, ադրբեջանահայ Լարիսա Ալավերդյանին, ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակը, Կարմիր խաչը և «Փախստականներ․ միջազգային իրավունք» կազմակերպության համակարգող Էլեոնորա Ասատրյանին։

Հայաստան հայրենիքի 30 տարվա պատանդները

Որպես փախստականների խնդիրները շահարկող և իրենց հատկացված ռեսուրսներով հարստացած գորցիչներ հիշատակվում են ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը, Լարիսա Ալավերդյանը․․․

Տղամարդը կասկածվում է 28-ամյա կնոջ սպանության մեջ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 28-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն․․․

Հայաստանի զորմասերից մեկում հերթապահը մահացու հրազերային վիրավորում է ստացել

Հայաստանի զորամասներից մեկի հերթապահ մասում օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, հայտնաբերվել է զորամասի հերթապահ․․․

Ես կռվող եմ, թե ես խաղաղասեր եմ

Ես կռվող եմ, թե ես խաղաղասեր եմ

- Գյուղը շատ հարցերում շատ ավելի «խոհեմ» է, քան քաղաքային միջավայրն ու հասարակությունը։ ․․․Միշտ եմ զարմացել, թե գյուղն ինչպես է «տեղավորում» և «բոզին», և «ղզողլանին», և մյուսին․․․

Օգոստոսի 27֊ն Ամուլսարում․ լրագրողի տեսանյութը

«Տեղի բնակչությունը բազմաթիվ անգամ ահազանգել է ոստիկանություն էվակուատորներ բերելու համար, սակայն որևէ էվակուատոր այդպես էլ չեկավ։ Ճանապարհը բացվեց...

«Նաիրիտ»-ում ձգձգվում է տեխնիկական աուդիտը. ակցիա Կառավարության դիմաց

«Նաիրիտ»-ում ձգձգվում է տեխնիկական աուդիտը. ակցիա Կառավարության դիմաց

Նաիրիտցիները ցանկանում են հանդիպել վարչապետին և անձամբ հայտնեն, որ սնանկացման կառավարիչը հատուկ ձգձգում է աուդիտը, որ գույքի օտարում անի․․․

Սարգիս Կասյանի մեղադրականը. կասկածելի փաստաթղթի հետքերով

Սարգիս Կասյանի մեղադրականը. կասկածելի փաստաթղթի հետքերով

Քաղաքական եւ գիտական այն եղանակները, որոնցով փորձ է արվում մոտենալ այս շրջանի պատմական անցքերին եւ գնահատել դրանք, ոչ միայն համարժեք չեն նյութի բարդությանը...