Премьер Армении обратился к Азербайджану
Надеюсь, предложение будет принято. Ознакомившись с ситуацией на месте, я убедился, что это самый короткий, самый эффективный...
Надеюсь, предложение будет принято. Ознакомившись с ситуацией на месте, я убедился, что это самый короткий, самый эффективный...
Մոսկվան որպես հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորում տեսնում է սահմանի նախ՝ սահմանազատման (դելիմիտացիայի), ապա՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացի մեկնարկը, անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ — Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են: Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։ Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։ Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, երեկ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ « հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք և գերատեսչություններ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Ադրբեջանից պահանջել են անհապաղ հետ քաշել զորքերը հայաստանի տարածքից։
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը․․․
«Никто никогда этим не занимался, и мы предложили сторонам приступить к такой работе, мы готовы оказывать им в этом содействие...
Փաշինյանին հիշելու են, երբ ստորագրելու պատրաստ համաձայնություն լինի։ Ինչո՞ւ. որովհետև Փաշինյանը ցույց է տվել, որ կոմպետենտ և ադեկվատ չէ․․․
На мой взгляд, интересы Армении требуют прямого диалога с Азербайджаном и Турцией. Нравится нам это или нет, уровень суверенитета...
Պատերազմից հետո Ադրբեջանը հաղորդել էր ականի պայթյունի հետևանքով զոհված կամ վիրավորված ավելի քան 15 մարդու մասին։
Մեկուսացումը թույլ կտա Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված թողնել։ Մենք շարունակելու ենք զորանոցում ապրել։
Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:
«В повестке не отмечены какие-либо четкие направление или инфраструктура, она предполагает обсуждение различных...
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
Директор Службы нацбезопасности Армен Абазян в приграничной нейтральной зоне, прилегающей к общине Ерасх Араратской области...