Իջևանի դերձակներին վտարել են Հնդկաստան
Ֆաբրիկայի տնօրինությունը հրապարակավ բողոքող աշխատողներին ուղղակի հետ է վերադարձնում Հնդկաստան՝ փոխարինելով նրանց միգրանտների նոր խմբաքանակով։ Քրեական գործերը նման դեպքերում կարճվում են։
Ֆաբրիկայի տնօրինությունը հրապարակավ բողոքող աշխատողներին ուղղակի հետ է վերադարձնում Հնդկաստան՝ փոխարինելով նրանց միգրանտների նոր խմբաքանակով։ Քրեական գործերը նման դեպքերում կարճվում են։
Epress.am-ին հաջողվել է մտնել կիսափակ արտադրամասի տարածք, որտեղ միգրանտները ոչ միայն աշխատում են, այլև ապրում, զրուցել գործադուլի մասնակիցների և հիմնարկության տնօրենի հետ։
«Գնացինք ոստիկանական բաժանմունք, որ հաղորդում ներկայացնենք տնօրենի դեմ։ Ոստիկանները փախչում են մեզնից։ Մեր բողոքը չեն գրանցեն, չեն լսում մեզ»։