Հայաստանի հավաքականը 96-րդն է
Երեկ հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին մնացել է 96-րդ հորիզոնականում: Մեր թիմն ունի 318 միավոր: Հիշեցնենք, որ նախորդ աղյուսակը հրապարակվել էր Աշխարհի գավաթի ավարտից հետո` հուլիսի 14-ին:
Եվրո-2012-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից միայն Ռուսաստանի հավաքականն է առաջընթաց գրանցել` բարձրանալով 1 տեղով: Ռուսաստանցիներն այս պահին 16-րդն են:
Մեր մյուս մրցակիցներն աղյուսակում չեն տեղաշարժվել.
27. Սլովակիա - 829,
36. Իռլանդիա - 734,
66. Ն.Հ.Հ. Մակեդոնիա - 504,
201. Անդորրա - 2.
Համաձայն ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, աշխարհի ուժեղագույն թիմը Իսպանիայի հավաքականն , երկրորդը` հոլանդացիներն են, երրորդը` Բրազիլիայի ընտրանին:
Աղյուսակի առաջին տասնյակը.
1. Իսպանիա - 1883,
2. Հոլանդիա - 1659,
3. Բրազիլիա - 1524,
4. Գերմանիա - 1464,
5. Արգենտինա - 1288,
6. Ուրուգվայ - 1152,
7. Անգլիա - 1125,
8. Պորտուգալիա - 1062,
9. Եգիպտոս - 1053,
10. Չիլի – 988.