Home / Հայաստան / Բեն Լադենի խոհարարին ազատազրկեցին 14 տարով

Բեն Լադենի խոհարարին ազատազրկեցին 14 տարով

Գուանտանամոյի դատարանը 14 տարվա ազատազրկման է
դատապարտել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբի առաջնորդ  Ուսամա Բեն Լադենի նախկին խոհարարին, հաղորդում
է BBC-ն:

Սուդանի բնակիչ Իբրահիմ ալ Քոզիին մեղադրում են ահաբեկիչների հետ  համագործակցելու և դավադրություն կազմակերպելու մեջ: Դատարանը լիովին ապացուցել է նրա մեղքը:

Ենթադրվում  է,
որ Քոզին երկար ժամանակ օգնել է Բեն Լադենին թաքնվել ամերիկյան զինվորականներից:

Իբրահիմ ալ Քոզիին ձերբակալել են 2001 թվականին: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր Գուանտանամոյի բազայում:

Tekali Taxi