Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը
Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում:
Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը: