Կադիրովը չի ցանկանում «նախագահ» լինել
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խորհրդարանին
կոչ է արել փոխել պետության առաջնորդի կոչումը:
«Միացյալ պետությունում մեկը պետք է նախագահ անվանվի, իսկ շրջանների ղեկավարները կարող են և այլ կերպ կոչվել»,- ասել է Կադիրովը, ում առաջարկին պատրաստվում են միանալ նաև Հյուսիսային Կովկասի մի շարք այլ առաջնորդներ:
Ըստ Կադիրովի` Ռուսաստանում միայն մեկ պետական գործիչ իրավունք ունի կոչվել «նախագահ» և երկրում պետք է դադարեցնել «տարածքային նախագահների շքերթը»:
Չեչնիայի ղեկավարը նշել է նաև, որ պատրաստ է ընդունել պետության առաջնորդ խորհրդանշող ցանկացած անվանում, բացի «նախագահից»: