2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կադիրովը չի ցանկանում «նախագահ» լինել

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խորհրդարանին
կոչ է արել փոխել պետության առաջնորդի կոչումը:

«Միացյալ պետությունում մեկը պետք է նախագահ անվանվի, իսկ շրջանների ղեկավարները կարող են և այլ կերպ կոչվել»,- ասել է Կադիրովը, ում առաջարկին պատրաստվում են միանալ նաև Հյուսիսային Կովկասի մի շարք այլ առաջնորդներ:

Ըստ Կադիրովի` Ռուսաստանում միայն մեկ պետական գործիչ իրավունք ունի կոչվել «նախագահ» և երկրում պետք  է դադարեցնել «տարածքային նախագահների շքերթը»:

Չեչնիայի ղեկավարը նշել է նաև, որ պատրաստ է ընդունել պետության առաջնորդ խորհրդանշող ցանկացած անվանում, բացի «նախագահից»: