2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանում այրել են Հայաստանից բերված հոնի սածիլները

Ռուսաստանի Մինվոդի քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած ուղևորների ուղեբեռի ստուգման ժամանակ Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանի գյուղատնտեսության վերահսկողության աշխատակիցները հոնի սածիլներ են առգրավել:

Միջազգային չափանիշների համաձայն, նման արտադրանքի տեղափոխումը Ռուսաստան արգելված է: Հոնի սածիլները առգրավվել են, այնուհետև հրկիզվել, հայտնում է «Ставропольская правда»-ն: