«Տարոսը մեզ». Մանուկյանը ողջունել է Եգիպտոսի ու Թունիսի ժողովուրդներին
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների օրակարգը փոփոխությունների է ենթարկվել: Այսուհետ ՀԱԿ-ը շեշտը դնելու է տնտեսական խնդիրների վրա` հարկային տեռոր, մարդկանց բռնի ուժով աշխատանքից հանելը և այլն: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում հրավիրված հանրահավաքին հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
«Մեր երկիրը հայտնվել է օրեցօր ահագնացող վտանգների առաջ: Եկեք ողջունենք բոլոր այն վարորդներին վրացական պետահամարանիշներով, որ Գյումրիից եկան, հասան այտեղ, ողջունենք աշխատանքից քշված առևտրականներին», - ասել է Մանուկյանը:
Նա առաջարկել է ողջունել Եգիպտոսի, Թունիսի, Յեմենի և Բահրեյնի ժողովուրդներին:
«Այնտեղից տաք քամի է գալիս: Տարոսը մեզ», - հայտարարել է Մանուկյանը:
Իր ելույթում նա խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել մաեստրո Օհան Դուրյանի հիշատակը, քանի որ երկու օրից լրանում է նրա մահվան 40 օրը: