2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«ՏաԹևեր» ճոպանուղին շուտով կաշխատի ամենօրյա ռեժիմով

«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին:

Ճոպանուղին գործարկող Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաղորդագրության մեջ նվշած է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը:

«ՏաԹևեր» ճոպանուղին փետրվար ամսվա ընթացքում միայն հանգստյան օրերին էր աշխատում: