«Երիտասարդական» մետրոյի կայարանի գետնանցումներն ազատում են առևտրի կետերից
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, չբավարարվելով բացօթյա առևտրականներին գործազուրկ դարձնելով, հիմա էլ ընկել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տակ իրենց հանապազօրյա հացը վաստակող առևտրականների հետևից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Պարզվում է, գետնանցումի տարածքը վաճառվել է և մի քանի ամսից գնորդը պատրաստվում է այնտեղ լայնածավալ շինարարություն սկսել: Այդ կապակցությամբ առևտրականները պետք է ապամոնտաժեն իրենց տաղավարները: Օրերս դրանց տերերին քաղաքապետարանից գրություն է ուղարկվել: Իսկ մարտի 1-ին կանչել են քաղաքապետարան և 7 օր ժամանակ տվել: