Հայկական բանտում ցմահ դատապարտվածների խցերում լրացուցիչ վանդակաճաղեր են տեղադրում
«Առավոտ» օրաթերթին դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները տեղեկացրել են, որ արդեն 7-րդ օրն է, ինչ իրենց խցերի ներսում լրացուցիչ վանդակաճաղեր են տեղադրում:
«300 կգ կշռող վանդակաճաղերը դատապարտյալներն են բարձրացրել 5-րդ հարկ», -հայտնում են նրանք, հավելելով, որ բավականին ճնշող է խցի ներսում այդ վանդակաճառերի առկայությունը: Երկու օր է` ցմահները ջուր չունեն, և պատճառաբանում են, թե հիմնարկի «նասոսը» փչացել է: «Տարականները վխտում են հարկով մեկ, համաճարակային վիճակն անխուսափելի է»,-բողոքում են նրանք: