2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ապրիլի սկիզբը Հայաստանում անձրևոտ կլինի

Առաջիկա 3 օրերի ընթացքում Հայաստանի ողջ տարածքը գտնվելու է հյուսիս-արևելքից եկած սառը ցիկլոնի ազդեցության տակ, որի հետևանքով առավելապես ցածր ջերմաստիճան կգրանցվի Լոռվա, Տավուշի և Սյունիքի մարզերում`8-10 աստիճան ջերմաստիճանի նվազում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլի 2-ին տեղումներ կգրանցվեն հիմնականում Տավուշի, Լոռվա և Սյունիքի մարզերում, իսկ արդեն 3-4-ին ողջ հանրապետության տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության ներքո, և ամենուրեք կլինեն տեղումներ` անձրևի տեսքով, իսկ քամու ուժգնությունը կհասնի մինչև 15 մ վայրկյան արագությամբ», - տեղեկացրել է Սուրենյանը:

Հայպետհիդրոմետի փոխանցմամբ` Երևանում այսօր ևս թույլ անձրև կտեղա, իսկ մոտակա երեք օրերին ջերմաստիճանը գիշերվա ժամերին կլինի 4-6 աստիճան, իսկ ցերեկը` 17-19 աստիճան տաքություն: