Սասունին ու Նիկոլին 1000 հոգի պետք է շնորհակալ լինեն, կարծում է ԱԺ պատգամավորը
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում այսօր ԱԺ-ում քննարկվելիք համաներման մասին է խոսել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
- ԱԺ-ում քննարկվելիք համաներման նախագծի մասին ի՞նչ կասեք:
- Դեռևս բաժանված չէ տեքստը, բայց մոտավորապես, իմ կարծիքով, 1000 և այդ թիվը գերազանցող թվով մարդկանց վրա այն կտարածվի:
- Քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը կտարածվի՞, թե՞ ոչ. կասկածները դեռևս ամբողջությամբ փարատված չեն:
- Միգուցե առաջ եմ ընկնում և սխալվում եմ… այսինքն՝ սա զգուշության համար ասացի, բացառված է, որ նրանց չազատեն: Եվ առաջին հերթին՝ թող 1000 հոգին շնորհակալ լինեն իրենց, որովհետև այդ համաներումը առաջին հերթին դիպուկ ռեժիմով վերաբերում է իրենց:
- Քաղբանտարկյալներին՝ կոնկրետ Միքայելյանին և Փաշինյանին, ազատ կարձակեն մինչև ՀԱԿ-ի հայտարարված հանրահավա՞քը, այնսինք՝ մայիսի 31-ը, թե՞…
- Իհարկե, իհարկե:
- Թե՞ դրանից հետո:
- - Չէ՝ մինչև էդ, մինչև էդ: