2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արթուր Աբրահամը ցանկանում է հայ բռնցքամարտիկներին օտար լեզուներ սովորեցնել

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է Երևանում բռնցքամարտի մասնագիտական դպրոց բացել, որտեղ, բացի մարզական դիսցիպլիններից, բռնցքամարտիկները խորությամբ ուսումնասիրելու են նաև անգլերեն և գերմաներեն լեզուները:

«Եթե մի բռնցքամարտիկ լեզու չիմանա, ապա նա չի կարող հաջողության հասնել դրսում, հաջողություն կարող է ունենալ միայն Հայաստանում», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աբրահամը:

Աբրահամը նշել է, որ դպրոցի բացման ծրագիրը կարող է իրականություն դառնալ միայն մի քանի տարի հետո, երբ ինքը կավարտի մարզական կարիերան, քանի որ այս պահին բռնցքամարտիկը կենտրոնացած է իր աշխատանքի վրա, իսկ նման դպրոցը մեծ ուշադրություն է պահանջելու: