Տիգրան Սարգսյանը կոչ է արել Facebook-ում գրել միայն հայատառ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում կոչ է արել բոլոր հայերին գրառումները կատարել միայն հայատառ:
«Գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ», - գրել է Տիգրան Սարգսյանը: