Թեժ քննարկում. Տեղեկատվական պատերա՞զմ, թե՞ բռնության և ռասիզմի քարոզ
Չորեքշաբթի` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի կինոդահլիճում տեղի կունենա քաղաքացիական լսում` «Ու՞մ է վնասում տեղեկատվական պատերազմի հովանու ներքո տարվող բռնության և ռասիզմի քարոզը» թեմայով:
Հայաստանում մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանի կազմակերպած միջոցառման զեկուցողներն են երբեմն հակադիր դիրքորոշումներ ունեցող գործիչներ` բեմադրիչ Արմեն Մազմանյան, հոգեբան Հերոլդ-Երեմիա Ալեքսանյան (Ֆրանսիա), ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյան, Տավուշի մարզի «Տեսանկյուն» թերթի գլխավոր խմբագիր Ոսկան Սարգսյան, գրող, հրապարակախոս Վահե Ավետյան (Շվեդիա):
Դատը վարելու է «Հարավկովկասյան դատարանը Հայաստանում» ծրագրի տնօրեն,
Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը:
Հաղթողը որոշվելու է ներկաների քվեարկությամբ: