Գլխավոր / Հայաստան / Երևանում պահանջում են ավելացնել այգիների խնամքի համար տրվող գումարը

Երևանում պահանջում են ավելացնել այգիների խնամքի համար տրվող գումարը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում Երևանի քաղաքապետին և ավագանուն կոչ է անում 2012թ. բյուջեում կտրուկ ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի համար հատկացվելիք գումարը:

Նախաձեռնությունը նշում է, որ թեև քաղաքի կանաչ գոտիների հանդեպ վերջին շրջանում նկատվող առավել հոգատար վերաբերմունքը և դրանցում ապօրինի շինությունների ապամոնտաժումը կարելի գնահատելի համարել, այնուամենայնիվ, Երևանի տարբեր մասերում բնակիչների կողմից արձանագրվել են կանաչ գոտիների հաշվին սկսված նոր շինարարություններ: Այս փաստը նախաձեռնությունը խիստ մտահոգիչ է համարում:

«Ցանկանում ենք շեշտել, որ Երևանի հանրային այգիների վնասումն ու կրճատումը մեծ խոչընդոտ է դառնում նաև քաղաքի ներդրումային գրավչության համար: Երևանի վերջին ամիսների կառուցապատման նախագծերը շարունակում են մտահոգություն առաջացնել, քանի որ առայժմ դրանց հիմնական չափանիշները մնում են բիզնես շահը, խիտ կառուցապատումը, հյուրանոցների ու վարչական շենքերի, վիճելի նախագծերի իրագործումը՝ ի հաշիվ Թամանյանի քաղաք-այգի նախագծի, Երևանի պատմական ինքնության և ճարտարապետական դիմագծի», – հայտարարում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Tekali Taxi