2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պարույր Հայրիկյանը չարյաց փոքրագույնի միջև չի ընտրելու

Այսօր քաղաքական դաշտում  կա երկու հիմնական բևեռ`  «այսպես կոչված կոալիցիա և այսպես կոչված ՀԱԿ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով քաղաքական դաշտում հնարավոր վերադասավորումների հարցին:

«Փոփոխություններ կարող են լինել, նախ և առաջ, ընդդիմադիր  դաշտում»,- ասել է Հայրիկյանը` նշելով, թե ինքնանպատակ չի համարում նոր բևեռ ստեղծելը:

«Ուզում եմ, որ արժեքային համակարգի շուրջ համախմբվենք»,- ասել է ԱԻՆ նախագահը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին` նա հայտարարել է, որ իրենց միանալը  շատ դժվար է «հատկապես այն  մարդկանց համար, ովքեր ունեն հիշողություն»:

«Առողջ բանականությամբ մարդիկ դժվարանում են որոշել, թե ուր գնալ: Ես սխալ եմ համարում չարյաց փոքրագույնի միջև ընտրել», - հավելել է Հայրիկյանը` ընդգծելով, որ պատրաստ է անգամ չառաջադրվել, բայց չի պատրաստվում ձայների  յոթ տոկոսի համար պայքարել: