2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը Իրանին թույլ չեն տա միջնորդ լինել ղարաբաղյան հարցում

Իրանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Այս մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը կողմ են հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդության պայմաններում:

«Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի գործադրած ջանքերը: Կարծում եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով կողմերի ջանքերի արդյունքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակն անհնարին է»,- հայտարարել է դեսպանը:

Հիշեցնենք, որ իրանական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդի դերում հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: