2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը նշանակեց ՀՀ վար­չական վերա­քննիչ դատարանի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովսեփ Բեդևյանին Հայաստանի Հանրապետության վար­չական վերա­քննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերին ՀՀ վար­չական վերա­քննիչ դատարանի նախագահի պաշտոնից ազատվել էր Տիգրան Մուկուչյանը և հետագայում նշանակվել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ: