2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արագածում հոգեկան հիվանդը քարի հարվածով սպանել է 59-ամյա տղամարդու

Նոյեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր  մեկնած օպերատիվ խումբն այդ  վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի գլխին առկա են եղել  վնասվածքի հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գևորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում վիճաբանել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 33-ամյա Ավետիք Կարապետյանի հետ:

Վեճի ընթացքում Կարապետյանը քարով հարվածել է Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:

Ոստիկանության փոխանցմամբ` Կարապետյանը ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: