Հոգեբույժները սովորել են կանխատեսել ինքնասպանությունը
ԱՄՆ-ում թեստ են մշակել, որը թույլ է տալիս կանխատեսել ինքնասպանությունը:
Թեստը մշակվել է Կոլումբիական համալսարանի մի խումբ հոգեբույժների կողմից: Հետազոտական աշխատանքներում ընդգրկվել են ինքնասպանության փորձ իրականացրած 124 ամերիկացի դեռահաս, արտահայտված ընկճախտ ունեցող 312 դեռահաս, և հոգեբանական օգնության նպատակով բուժհիմնարկներ դիմած 237 հասուն մարդ:
Հոգեբույժների խումբը գնահատել է ինքնասպանության ռիսկը բուժումից առաջ և հետևել է հետազոտությունների մասնակիցներին կես տարվա ընթացքում: Ռիսկի գնահատման համար գիտնականներն օգտագործել են սեփական մեթոդաբանությունը, որը նրանք անվանել են ինքնասպանության մտադրության լրջության Կոլումբիական սանդղակ:
Հետազոտության հեղինակներն առաջարկում են օգտագործել իրենց կողմից մշակված մեթոդաբանությունը ինքնասպանության պրոֆիլակտիկ բուժման համար: