2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ – «Գոհ չեմ...». սումգայիթցիները` այսօրվա հայաստանյան կյանքի մասին

«Որ ընտրությունները սկսում ա, գալիս են, աբեշյատ անում` էս, էն, բայց ոչ մի բան… 30 հազար թոշակ ա տալիս, «Փարոսն» էլ կտրում ա` արդեն վսյո, թոռներդ մեծացել են», - Epress.am-ի հետ զրույցում իր կյանքի մասին պատմում է Վովա պապիկը, ով 24 տարի առաջ ականատես է եղել Սումգայիթի ջարդերին, որից հետո Հայաստան է փախել:

Ջարդերի տարելիցին Epress.am-ը մի քանի նախկին սումգայիթցիների խնդրել է պատմել իրենց այսօրվա հայաստանյան կյանքի մասին: