Կիևյան կամուրջի մոտ ինքնասպանության փորձ է կանխվել
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:05-ի սահմաններում Երևանում քաղաքացիների կողմից ինքնասպանության փորձ է կանխվել:
«Ահազանգ է ստացվել, որ Կիեվյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Տեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված մի պատանի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` պատանու ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից», -հաղորդում է ԱԻՆ-ը: