2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Եզրակացություն կանեմ, երբ անձամբ իր հետ խոսեմ». ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի նամակի մասին

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, յուրաքանչյուրը կարող է իր անձնական կարծիքն ասել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով հրապարակախոս Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին կարծիք հայտնելու խնդրանքին:

Հարությունյանը նշել է նաև, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը:

«Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ, և ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ։ Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ», - հայտարարել է ԼՂՀ վարչապետը:

Հարությունյանը հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զորի Բալայանին պարգևատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով և տվել Արցախի հերոսի կոչում։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ինքը շատ հավասարակշռված անձնավորություն է: Ուղղակի չգիտեմ՝ այդ նամակի դրդապատճառները և ընդհանուր խորհուրդներն ու նշանակությունը...

Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ քաղաքական ինչ-որ բաներ լինեն... բայց չեմ կարող այլ բան ասել: Երբ ես անձամբ իր հետ խոսեմ, նոր այդ ժամանակ կկարողանամ եզրակացություն անել: Իսկ այժմ որևէ բան չեմ կարող ասել», - եզրափակել է Հարությունյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում